ԱՐԿՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տուն Կոմպլեքս-ում իրականացվում է պլաստիկ արկղերի մեծածավալ արտադրություն՝ պոլիէթիլենային և պոլիպրոպիլենային հումքով։ Մենք առաջարկում ենք տարատեսակ արկղեր՝ նախատեսված մրգերի, բանջարեղենի, շշերի, կաթնամթերքի, ինչպես նաև ծաղիկների (հատկապես՝ վարդերի) տեղափոխման համար։ Դույլանման արկղերը նախագծված են հատուկ չափորոշիչներով՝ ապահովելու համար բեռնատարներում հեշտ դասավորվածություն և զանգվածային տեղափոխման արդյունավետություն։ Արտադրությունն իրականացվում է բազմատեսակ և բազմաչափ կաղապարներով, ինչը մեզ հնարավորություն է տալիս բավարարել տարբեր ոլորտների պահանջները։ Արկղերը կարող են արտադրվել ըստ հաճախորդի նախընտրած գույնի և ֆիրմային լոգոյի՝ ապահովելով ինչպես ֆունկցիոնալություն, այնպես էլ բրենդավորված արտաքին տեսք։